Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:00 28-02-2024

«Մեղադրանքը սխալվել է». Ալեն Սիմոնյանի քաղաքական հրահանգը ուժայիններին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում ուժային կառույցները մանրադրամ են դարձել իշխող ՔՊ-ի ձեռքին. նախ պատգամավոր Արսեն Թորոսյանը դատախազությանն ու մյուս իրավապահներին ոչ օբյեկտիվութան և ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ մեղադրեց, երեկ էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «սխալ հանեց» ՀՀ քննչական կոմիտեին:

«Ես վստահ եմ, որ մեղադրանքը սխալմունք է, իմ բարեկամի վերաբերյալ գործի մասով ժամանակի ընթացքում պարզ կդառնա, որ սխալմունք է տեղի ունեցել: Իմ բարեկամին վերագրվող արարքն ապացուցվելու է, որ որևէ ձևով հիմնավորված չէ …», – լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով իր եղբոր կնոջ հետ կապված քրեական գործի մասին հարցերին։

Այսինքն, Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը սխալմամբ է Ալեն Սիմոնյանի հարսին մեղադրանք առաջադրել «մեդադրանքը սխալմունք է» ըստ ԱԺ նխագահի: Իսկ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դաախազ Աննա Վարդապետյանը, ում որոշմամբ ԱԺ նախագահի հարսը կալանքից ազատվեց, չի կարողանում ապահովել այդ գործի քննության օրինականությունն ու օբյեկտիվությունը: Քաղաքական այս «բեսպրեդելի» և ուժայիններին քաղաքական ուղղորդումներ անելու կոնկրետ դեպքերի վրաբերյալ «ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց ՀՀ քննչական կոմիտեից: Ի պատասխան, լրատվական ծառայությունից հայտնեցին․

«Չենք մեկնաբանում. վարույթի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվությունն արդեն հնչել է Կոմիտեի կողմից»:

Բայց չմեկնաբանելը չի նշանակում, որ ՔՊ-ականները չեն ուղղորդում ուժայիններին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել