copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:49 09-03-2021

ԲԱՅԴԵՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԱՄՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերում լայն տարածում գտած սեռական բռնությունն ու ոտնձգությունները սպառնալիք են ազգային անվտանգության համար: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է Սպիտակ տանը կանանց միջազգային օրվա առթիվ ունեցած ելույթի ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Պետության ղեկավարն ասել է, որ ԱՄՆ ԶՈՒ-ում կանանց նկատմամբ սեռական բռնության և ոտնձգությունների դեմ պետք է պայքարել: Նա ընդգծել է, որ նման պահվածքն «անընդունելի է» և «զզվելի», «հատկապես մեր զինված ուժերում, որտեղ ստորաբաժանումների համախմբվածությունը հիմնված է գործընկերների նկատմամբ վստահության վրա»:

Ամերիկայի նախագահը խոստացել է, որ իր վարչակազմը համակողմանի աշխատանք կկատարի, որպեսզի «վերջ դնի այդ չարիքին»:

Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ Բայդենն ԱՄՆ ԶՈՒ հրամանատարության ղեկավար պաշտոններում առաջադրել է երկու կնոջ թեկնածություն:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում