Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:34 09-03-2021

ՀՀ ՄԻՊ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻ՝ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՆՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

ՀՀ ՄԻՊԸ-ը նոր հայտարարություն է տարածել․

«Սրանք հատվածներ են Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ելույթից: Այս ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում ու ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում, երբ երկրի նախագահն է հպարտությամբ ընդգծում, որ Հայաստանի ու նրա բնակչության նկատմամբ ատելությամբ է լցված մի ողջ սերունդ»,- այս մասին նշված է ՄԻՊ Արման Թաթոյանի հրապարակած հաղորդագրության մեջ:

««Երիտասարդ սերունդը մեծացել է (...) թշնամու հանդեպ ատելության զգացումով և հենց այդ երիտասարդ սերունդն է մեր հողերը ազատագրել օկուպանտներից»։

«Հիմա Հայաստանը մեկուսացված վիճակում է, իսկ մենք մեր հարևանների հետ շատ արդյունավետ բարեկամական, ջերմ հարաբերություններ ենք կառուցել, և դա էլ էր պատրաստություն։ Ես ուզում եմ բացահայտ ասել՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ։ Իսկ Հայաստանը ինքն իրեն մեկուսացրեց։ Այսինքն մենք նրանց մեկուսացրինք տարածաշրջանային բոլոր նախագծերից, նավթագազային ծրագրերից, մենք կործանել ենք նրանց տնտեսությունը և հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին։ Ցանկացած անկախ տնտեսական փորձագետ կարող է ասել, որ դրա հիմնական գործոնը մենք ենք։ Մենք Հայաստանը դարձրինք անորոշ, անկայուն և ապագա չունեցող մի երկիր։ Այնտեղ առաջացան դեմոգրաֆիկ խնդիրներ, ինչը հանգեցրեց տնտեսական շուկայի սահմանափակմանը»։

«Հիմա Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի գործարկմանը, բայց չեն հաջողելու։ Մենք հասնելու ենք մեր բոլոր նպատակներին այնպես, ինչպես նրանց վռնդել ենք մեր հողերից»», - այս խոսքերը ՄԻՊ-ը առանձնացրել է Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ելույթից: ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի