copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:25 05-03-2021

ԱՐԱԲԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌԻ ՄԱՍԻՆ, ՈՐՆ ԻՐԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՁԱԿԵԼ ԵՆ ՀՈՒՍԻԹՆԵՐԸ

Արաբական դաշինքը ոչնչացրել է բալիստիկ հրթիռը, որն Իրանի աջակցությամբ Եմենից հուսիթներն արձակել են Սաուդյան Արաբիայի հարավային Ջազան շրջանի ուղղությամբ, հինգշաբթի հաղորդել է պետական հեռուստատեսությունը:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները երեքշաբթի հայտարարել են, որ հուսիդների արձակած ռազմական արկն ընկել է Ջազանում՝ վիրավորելով առնվազն 5 խաղաղ բնակչի:

Դաշինքի ներկայացուցիչ գնդապետ Թուրքի ալ-Մալիքին ասել է. «Հուսիթները միտումնավոր ուժեղացնում են թշնամական և ահաբեկչական հարձակումները խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա՝ բալիստիկ հրթիռների համակարգված օգտագործմամբ ... Այս գործողությունները ռազմական հանցագործություններ են»:

Արաբական դաշինքը վերջին շաբաթներին հայտնել էր Եմենի քաղաքացիական բնակավայրերի վրա հուսիթների օդային հարձակումների աճի մասին: Ջազանի վրա հարձակումները տեղի են ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ արաբական դաշինքը հայատարարել է, որ կանխել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի վրա հուսիթների բալիստիկ հրթիռների հարձակումները և ոչնչացրել 6 զինված դրոն, որոնք բաց էին թողել թագավորության հարավում գտնվող քաղաքների ուղղությամբ:

Էր Ռիադը հաղորդել է, որ հուսիթների անօդաչուների հարձակման արդյունքում փետրվարի կեսերին Աբհիի օդանավակայանի քաղաքացիական ինքնաթիռում հրդեհ էր բռնկվել: Էր Ռիադը խոսում է Իրանի ներգրավվածության մասին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը