copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:35 05-03-2021

ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼՆ ԱՐՔՈՒՆԻ ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԻՐԵՆ ԵՎ ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐՐԻԻՆ ԶՐՊԱՐՏԵԼՈՒ ՄԵՋ

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել է, որ ինքն ու ամուսինը տուժել են արքայական պալատականների զրպարտությունից: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Մարքլի խոսքերով, դրանից հետո լրատվամիջոցներում օգնականների նկատմամբ իր վատ վերաբերմունքի մասին հրապարակումներ են հայտնվել:

«Ես չգիտեմ, թե ինչպես կարող էին նրանք ակնկալել, որ այդ ամենից հետո մենք դեռևս ուղղակի լռելու ենք, եթե պալատն ակտիվ դեր խաղա մեր մասին ստերի հավերժացման մեջ»,- ասել է Մարքլը:

Երեքշաբթի՝ մարտի 2-ին, The Times թերթը հրապարակել էր Սասեքսի դքսի և դքսուհու մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ջեյսոն Քնաուֆի 2018 թ. էլեկտրոնային նամակից հատվածներ: Նամակում նա գանգատվում էր պալատի աշխատակիցների նկատմամբ Մարքլի ծաղրական վերաբերմունքից: Նրա խոսքերով, Մեգանը «հալածել է» և «հարկադրել աշխատանքից ազատվել» երկու աշխատակցի: Քնաուֆը նաև հավելել է, որ արքայազն Հարրին իբր խնդրել է իրեն չհրապարակել այդ տեղեկատվությունը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում