copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:39 18-01-2022

Արքայազն Չարլզը արքայազն Հարիին և Մեգան Մարքլին հրավիրել է Մեծ Բրիտանիա

Արքայազն Չարլզը Մեգան Մարքլին և արքայազն Հարիին հրավիրել է Մեծ Բրիտանիա, որպեսզի առաջին անգամ հնարավորություն ունենա տեսնելու դքսերի դստերը՝ Լիլիբեթին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Արքայազն Հարին և նրա կինը դեռևս Սուրբ Ծննդից առաջ էին հայրենիք այցելելու հրավերը ստացել։ Նրանց համատեղ հանդիպումը կարող է առաջինը լինել Բրիտանիայից Միացյալ Նահանգներ դքսերի մեկնելուց հետո։ Ուելսի արքայազնը դեռևս չի տեսել իր թոռնուհուն. Լիլիբեթը ծնվել է Կալիֆորնիայում, անցած հունիսին:

«Ուելսի արքայազնը տխուր է, որ հնարավորություն չունի ժամանակ անցկացնել իր թոռների հետ, որոնց շատ է կարոտում։ Նա ֆանտաստիկ պապիկ է և շատ է սիրում իր այս դերը։ Չարլզը զգում է, որ իր կյանքը չի կարող լիարժեք լինել առանց Հարրիի երեխաներին հանդիպելու հնարավորության»,- ասել է պարբերականի աղբյուրը։

Նշվում է, որ վերջին ամիսներին ընտանիքը կապ է պահպանել զանգերի միջոցով։ Սակայն Սասեքսի դքսերի ժամանումը հարցականի տակ է դրվում այն ​​պատճառով, որ ոստիկանությունը չի կարող ապահովել նրանց անվտանգությունը հայրենիք այցելության ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում