copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 13:24 04-03-2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների փակման արարողությունը:

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոն է դարձել Սուսաննա Գաբոյանը և ընդգրվել Հայաստանի կանանց հավաքականի կազմում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մարիամ Մկրտչյանը, իսկ Մարիա Գևորգյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Տղամարդկանց մրցաշարում 2-րդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը և ընդգրվելՀայաստանի շախմատի հավաքականի կազմում: Գրոսմայստեր Արման Փաշիկյանը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ արժանացել բրոնզե մեդալի:

Արագ շախմատի Հայաստանի առաջնության հաղթող է դարձել գրոսմայստեր 7,5 միավոր վաստակած Հրայր Սիմոնյանը: Մանուէլ Պետրոսյանը 7 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Պետրոսյանը 6,5 միավորով գրավել է 3-րդ հորիզոնականը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում