copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:21 03-03-2021

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱԿՐՈՆԻՆ. «ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ԿՈՎԿԱՍԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՆՔԵՐՈՒՄ»

Թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց՝ մարտի 2-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով առաջին անգամ հանդիպում են անցկացրել:

Հանդիպմանը կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը:

Նշվում է, որ էրդողանն անդրադարձել է Անկարայում թուրք-ֆրանսիական համաձայնագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին: Նրա խոսքով, Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններում երկու երկրների առաջնորդների միջև հաստատված երկխոսությունը միշտ մեծ դեր ունի:

Էրդողանը պնդել է, որ թուրք-ֆրանսիական համագործակցությունը շատ լուրջ ներուժ ունի:

«Մենք, որպես ՆԱՏՕ-ի երկու հզոր դաշնակից, կարող ենք կարևոր ներդրում ունենալ Եվրոպայից մինչև Կովկաս, Մերձավոր Արևելք ու Աֆրիկա ձգվող հսկայական աշխարհագրությունում անվտանգության, կայունության և խաղաղության ջանքերում: Մենք կարող ենք նաև համատեղ քայլեր ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են մեր երկրներին և մեր քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգությանը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական լարվածությունը առաջացել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական Charlie Hebdօ ամսագիրը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դա որակել էր որպես խոսքի ազատություն։ Սրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեբույժի կարիք ունի՝ մուսուլմանների հանդեպ իր վերաբերմունքի համար։

Ավելին Թուրքիայի նախագահը իր քաղաքացիներին կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները, իսկ Մակրոնին մեղադրել էր իսլամաֆոբիայի մեջ։ Էրդողանի խոսքերից հետո պաշտոնական Փարիզը իր դեսպանին Անկարայից ետ էր կանչել։

Էրդողանին բարկացրել էր Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։

Աղբյուրը՝ www.ermenihaber.am

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ