copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:25 02-03-2021

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ

ԱՄՆ-ում ավելի քան 180 կոնգրեսական փետրվարի 26-ին նամակ է հղել ԱՄՆ Պետքարտուղար Անտոնի Բլինքենին, որով պահանջել են ուսումնասիրություններ իրականացնել Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ընթացքում տեղի ունեցող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների վերաբերյալ։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Կոնգրեսականները նշել են, որ, ցավոք, Էրդողանի կառավարման տարիներն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար փորձությունների տարիներ են եղել և են։

Քանի որ Թուրքիայի հետ հարաբերություններն ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևորություն ունեն, կոնգրեսականները մտահոգություն են հայտնել իրենց ռազմավարական գործընկեր հանդիսացող երկրում գրանցվող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման դեպքերի կապակցությամբ։

Ըստ կոնգրեսականների՝ որպեսզի թուրք-ամերիկյան փոխհարաբերությունները վերագտնեն նախկին ջերմությունը, Թուրքիայի նախագահ Էրդողանն ու իր կուսակցությունը պետք է փոխեն իրենց կեցվածքն այդ խնդիրների հանդեպ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի