copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:53 19-02-2021

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ

Միացյալ նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ «5 +1» ձևաչափով բանակցություններին (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամներ և Գերմանիա): Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք վերսկսել մեր մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ հույս ունի համագործակցել Ռուսաստանի հետ իրանական «միջուկային գործարքի» շուրջ:
2015-ին Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանը և Գերմանիան Իրանի իշխանությունների հետ համաձայնագիր են ստորագրել պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային ծրագիրը սառեցնելու մասին: Փաստաթուղթը ստացել է Գործողությունների համատեղ համապարփակ պլան անվանումը: 2018-ի մայիսին Միացյալ նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի հայտարարել էր գործարքից ամերիկյան կողմի դուրս գալու մասին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր