copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:46 19-02-2021

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԱՌԱՆՑ ԱՆՁՆԱԳՐԻ

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել նույնականացման (ID) քարտերով: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am կայքը:

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է թիվ 1 արձանագրությունը վավերացնող օրինագիծը, որը նախատեսում է փոփոխություններ անել Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխադարձ մուտքի արտոնագրի ազատականացման մասին 2020 թ. փետրվարի 25-ին ստորագրված համաձայնագրում:

Ըստ այդմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն են ստանում փոխայցելություններ կատարելու նույնականացման (ID) քարտերով:

Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր դրա վերաբերյալ օրինագիծը, իսկ ավելի վաղ՝ 2020 թ. դեկտեմբերի 10-ին, Թուրքիայի և Ադրբեջանի միջև արձանագրություն էր ստորագրվել:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել