Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:45 19-02-2021

ՖԻԼԱԴԵԼՖԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՊԱՍՏԱՌԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է

Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է: Այս մասին գրառում է կատարվել Ամերիկայի հայկական համագումարի թվիթերյան միկրոբլոգում:

«Մեր համատեղ ջանքերի շնորհիվ հակահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր կապ են հաստատել Lamar գովազդային գործակալության հետ»,-նշված է գրառման մեջ:

Մայրուղու վրա տեղադրված գովազդային պաստառի վրա գրված էր. «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են ներդաշնակության մեջ ապրել հայերի հետ: Արդյոք պատրաստ են հայերը»: Հավելենք, որ գովազդի պատվիրատուն թուրքական առևտրային MUSIAD կազմակերպության ամերիկյան գրասենյակն է:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ