Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:42 17-06-2021

Փաշինյանի կուսակցությունը պարզաբանել է` ինչու է իրենց պաստառը հայտնվել պատկերասրահի շենքին

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարզաբանել է, թե ինչպես է իրենց քարոզչական պաստառը հայտնվել Հայաստանի ազգային պատկերասրահի շենքի պատերին։

«Ի պատասխան հարցումների հայտնում ենք, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը, որի շրջանակում բեմի հետնամասում կախվել են պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում: Հանրահավաքից անմիջապես հետո պաստառները կհանվեն»,– ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ պատկերասրահի շենքի վրա հայտնված պաստառը սուր քննադատության պատճառ է դարձել: Ընտրությունների վերահսկման կոմիտեն հաղորդագրություն է տարածել. «Օրենքը թույլ է տալիս նմանաբնույթ քարոզչական նյութեր օգտագործել՝ բացառապես քարոզչական միջոցառման ժամանակ, այլ ոչ թե դրանից 8-10 ժամ առաջ։ Պահանջում ենք վերացնել խախտումը»։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան