copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:17 17-02-2021

ՀՈԼՈՔՈՍՏԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՊՂԾՈՂԸ 36-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴ Է

Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծողը հայտնաբերվել է։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ:

Փետրվարի 12-ին Հոլոքոստի զոհերի հուշարձանին կարմիր ներկով գրություններ էին արվել՝ թվարկվել էին իսրայելական արտադրության այն զինատեսակների՝ Lora, Elbit, Harop, Sandcat, Hermes, Orbiter, անվամումները, որոնք օգտագործվել են Ադրբեջանի կողմից 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ։

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և խոստովանական բացատրություն տվել:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (վանդալիզմ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (պատժվում է տուգանքով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով):

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը