Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:40 16-02-2021

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՊԱՏՎԱՍՏԵԼ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ

Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայությունը և Առողջապահության նախարարությունը պետք է ուշադրություն դարձնեն սպասարկման ոլորտում աշխատող աշխատանքային միգրանտների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումներին:
«Հատկապես քաղաքացիներին սպասարկող անձանց»,- ընդգծել է Մեդվեդևը միգրացիոն քաղաքականությանը նվիրված խորհրդակցության ժամանակ:
Նա հիշեցրել է, որ բոլորի նման միգրանտները նույնպես տարածում են վիրուսը, ուստի նրանք ևս պետք է լինեն համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: