copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:05 16-02-2021

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱԶԱՏՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ Ս-400-ՆԵՐԻՑ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային չթողնել Թուրքիայում ռուսական Ս-400 զենիթային հրթիռային համակարգերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«Պետքարտուղարը կոչ է արել Թուրքիային ազատվել ռուսական Ս-400 հրթիռային համակարգերից: Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Թուրքիայի և Հունաստանի միջև ընթացող բանակցություններին»,- ասված է տեքստում:

Հունվարին Թուրքիան անվանել էր այն պայմանը, որի դեպքում կշարունակի Ռուսաստանից գնել ՀՕՊ Ս-400 համակարգերը: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի խոսքերով, Անկարան պատրաստ է Ռուսաստանից գնել երկրորդ Ս-400 համակարգը՝ տեխնոլոգիաները փոխանցելու պայմանով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը