Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:50 15-02-2021

ԱՄՆ-Ն ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՈՐ ԲԱԶԱ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

Հակահաբեկչական միջազգային դաշինքը ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիայի հյուսիսում նոր ռազմաբազա է կառուցում: Այդ մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը:

Հաղորդագրության համաձայն՝ ռազմաբազան տեղակայվելու է Սիրիայի՝ Թուրքիայի և Իրաքի հետ սահմանային գոտում: Ներկայումս շինարարական աշխատանքներ են տարվում Հասեկե մարզի Այն-Դավար բնակավայրի հարևանությամբ:

ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծել է շուրջ 8 ռազմաբազա, որոնցից ամենախոշորները տեղեկայված են ամերիկացիների և քրդերի կողմից վերահսկվող նավթաբեր շրջաններում: