Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:20 15-02-2021

ԼԻԲԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԼՔԵԼ Է ԵՐԿԻՐԸ

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը լքել է երկիրը: Այս մասին հայտնում է Al Arabia հեռուստաալիքը:

Մի քանի աղբյուրներ նշում են, որ նա այլևս չի վերադառնա Լիբիա:

Դա բացատրվում է նաև այն փաստով, որ Սարաջը փոխվարչապետ Ահմեդ Մայտիգին է փոխանցել Լիբիայի Նախագահական խորհրդի «առաջադրանքներն ու պարտականությունները կատարելու (ղեկավարի - «Գազետա.Ռու») իր լիազորությունները 2021 թվականի փետրվարի 14-ից մինչև իր (Սարաջի - ՏԱՍՍ) ուղևորությունից վերադառնալը»:

Միևնույն ժամանակ, լիբիացի քաղաքական վերլուծաբան Աբդել Հաքիմ Մահաթուկը կարծիք է հայտնել, որ Սարաջը նախատեսում է մեկնել ապրելու Բրիտանիայի և Թուրքիայի միջև ինչ-որ տեղ՝ «ամբողջ տնտեսությունն այրելուց, վարձկաններ և թաքֆիրներ ներգրավելուց ու լիբիական փողերը թալանելուց հետո»:

2020 թվականի հոկտեմբերի 30-ին Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավարը հրաժարվել էր հրաժարական տալ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան