copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:31 12-02-2021

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ. ՈՐԵՎԷ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՄԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԱՐԱՐՔ Է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է արել Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով Օղակաձև զբոսայգում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների զոհերի հուշարձանի պղծման փաստին:

«Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող՝ հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունների զոհերի հուշարձանը:

Որևէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:

Երևանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ հպարտությամբ կրելով նաև երևանցի լինելու պատվաբեր կոչումը, և որևէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:

Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ և համարժեք արձագանք կտան»,- գրել է Մարությանը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում