copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:05 12-02-2021

ՆՈՐ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԼԻՆԻ. ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ անգլիական «WYG» ընկերությունը ՀՀ-ի համար նախագծել էր նոր ավտոբուսային՝ ըստ որի նախատեսվում է շահագործման հանձնել 850 ավտոբուս, որից 450-ը պետք է ունենան 7.5-8.5 մետր երկարություն, մնացածը՝ 12 և 18 մետր:

«Այս պահին հաստատվում է 161 հատ 8.5 մետրանոց ավտոբուսների գնումը, ինչը բավականին երկար ու դժվար աշխատանքի արդյունք է: Առկա պայմաններում շատ գործարարներ վախենում են պայմանագրեր կնքել թե համայնքի, թե պետական մասշտաբով, բայց մենք հետևողական աշխատանք են իրականացնում»,- ասաց քաղաքապետը և հավելեց, որ ծրագիրը պետք է շարունակական լինի:

Հայկ Մարությանի խոսքով, ծրագրի հաջող իրագործման արդյունքում մենք կձերբազանտվենք միկրոավտոբուսներից, որոնք և՛ վտանգավոր են, և՛ պրոբլեմատիկ, և՛ անհարմար. «7.5-8.5 մետրանոց ավտոբուսները հիմնականում արտադրվում են Չինաստանում և իրենց որակով գերազանցում են եվրոպական շատ արտադրողների: Սկայան, մեզ համար կարևորը ոչ թե արտադրող երկիրը, այլ չափանիշները, որոնք պետք է համապատասխանեն մեր պահանջներին: Բավականին հարմար գնով ենք ձեռք բերել միկրոավտոբուսները, և եթե մյուս գործարքներն էլ կայանան, կարող ենք համարել, որ սա լավագույն ձեռքբերումը կլինի Երևանի համար»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին