copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:45 10-02-2021

ՆԻԿՈԼԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞, ԹԵ ԱՆՆԱՆ ԻՆՉԻ ԿԱՄ ՈՒՄ ՀԱՇՎԻՆ Է ԱՅԴ ՃՈԽ ԾԱԽՍԵՐՆ ԱՆՈՒՄ․ ԻՐԱՎՈՒՆՔ

«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ համարում՝ «Ում հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը նման ճոխ ծախսեր անում» վերտառությամբ հրապարակման մեջ գրել էինք, որ վարչա­պետի ընտանիքի անդամները շրջագայություններ են կազմակերպում տարբեր երկրներ, բայց հանրությանը չի իրազեկվում, թե ում հաշվին: Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից մեզ հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում, քանի որ վերջինս մամուլի պատասխանատու չունի:

Մենք հարցն ուղարկել ենք կառավարություն, հույս ունենալով, որ կստանանք հստակ պատասխան: Բայց կառավա­րությունից, ինչպես որ են­թադրվում էր, ստացել ենք հետեւյալ պատասխանը.

«Ձեր հարցի հասցեատերը կառավարությունը չէ»:

Լավ, բա այդ դեպքում ո՞վ պետք է բացատրի, թե այն դեպքում, երբ վարչա­պետի աթոռին սոսնձված Նիկոլը մի գլուխ պնդում է, թե ապրում է «չոր» աշխա­տավարձով, նրա ընտանիքի անդամ­ներն այդ ո՞ւմ հաշվին են ամիսը մի քա­նի անգամ հսկայական փողեր տալիս ինքնաթիռների տոմսերի համար, էլ չա­սած, այդ ուղեւորությունների մնացած գերթանկարժեք մյուս բոլոր ծա­ռայությունների մասին: Ու քանի դեռ հստակ բա­ցատրություն չեն տվել, մնում է մտածել, որ Նիկոլը պարզապես ստում է՝ խոսելով «չոր» աշխա­տավարձով ապրելու մա­սին:

Չնայած, միգուցե կառա­վարությունից տվեցին հենց այն պատասխանը, որը կարող էին տալ: Այ­սինքն՝ հարց է, Նիկոլը գիտի՞, թե Աննան ինչի կամ ում հաշվին է այդ ճոխ ծախսերն անում, որ հանրու­թյանն էլ մի բան կարողանա ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը