copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:20 03-02-2021

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՎԵՐՑՐԵԼ «ՀԱՅԱԹ ԹԱՀՐԻՐ ԱՇ-ՇԱՄ» ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՑ

Ամերիկացի լրագրող Մարտին Սմիթը հարցազրույց է վերցրել «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ Ջուլանիից: Հարցազրույցի ընթացքում նրանք քննարկել են «Ալ Քաիդայի», «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների, Աբու Բաքր ալ-Բաղդադիի, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և Իսլամական պետության մասին մանրամասներ: Հանդիպումը տեղի է ունեցել սիրիական Իդլիբ նահանգում: Այդ մասին հայտնում է Director 4 տելեգրամյան ալիքը:

Սմիթը Մերձավոր Արևելքում հակամարտությունների մասին ֆիլմերի հեղինակ, բեմադրող-ռեժիսոր և պրոդյուսեր է: Ֆիլմեր է նկարահանել Թալիբանի, Ալ-Քաիդայի և ԴԱԻՇ-ի (Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպություններ), ինչպես նաև ԱՄՆ զորքերի կողմից Իրաքի օկուպացման ժամանակ տիրող իրավիճակի մասին:


Հարց է առաջանում, թե ինչպես է ամերիկացի քաղաքացին կապ հաստատել Սիրիայի ժողովրդի դեմ հանցագործությունների համար հետախուզվող միջազգային ահաբեկչի հետ: Նշենք, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամը» ԱՄՆ-ում համարվում է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն:

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին