copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:50 03-02-2021

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ԵՐԿԻՐ ՈՐՈՇԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՉՊԱՏՎԱՍՏԵԼ ASTRAZENECA-Ի ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹՈՎ

Ֆրանսիայում որոշել են հրաժարվել տարեց մարդկանց ներարկել COVID-19-ի դեմ անգլո-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության ստեղծած պատվաստանյութը: Ընդ որում՝ երկրում պատվաստանյութի կիրառումը խրախուսվել է, գրում է The Local-ը:

Նշված դեղամիջոցով պատվաստելու են միայն 18-65 տարեկան քաղաքացիներին: Նման որոշում կայացվել է՝ հաշվի առնելով բնակչության տարիքային խմբի վրա պատվաստանյութի ազդեցության արդյունավետության մասին բավարար տվյալների բացակայությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիան, Լեհաստանը և Շվեդիան հրաժարվել էին կենսաթոշակառուներին պատվաստել AstraZeneca-ի պատվաստանյութով: Դրանից առաջ հաղորդվել էր, որ ԵՄ-ն AstraZeneca-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել COVID-19-ի պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժինների հետ կապված:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը