copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:10 01-02-2021

ՄՅԱՆՄԱՅԻ ԲՈԼՈՐ ԲԱՆԿԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՓԱԿ ԵՆ

Մյանմայի բոլոր բանկերը որոշում են կայացրել ժամանակավորապես փակվել. պատճառը երկրում տիրող քաղաքական իրավիճակն է, ինտերնետի վատ կապը: Այս մասին հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով Մյանմայի բանկերի ասոցիացիայի հայտարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ բանկերը Կենտրոնական բանկից հայցելու են ժամանակավոր փակման թույլտվություն և նախօրոք բնակչությանը կտեղեկացնեն, թե երբ են վերսկսվելու իրենց գործունեությունը:

Երկուշաբթի՝ փետրվարի 1-ին, հայտնի է դարձել, որ Մյանմայում հեղաշրջմանը մասնակցած զինվորականները նշանակել են երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնակատար:

Ավելի վաղ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին անհայտ անձինք բերման էին ենթարկել երկրում շարունակվող լարվածության պահպանման պատճառով: Դրանից հետո Մյանմարի զինվորականները հայտարարել են, որ երկրում արտակարգ դրությունը մեկ տարի ժամկետով երկարաձգվում է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել