copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:48 29-01-2021

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. 669 ՆՈՐ ԴԵՊՔ, 21 ՀՈԳԻ ՄԱՀԱՑԵԼ Է

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 669 նոր դեպք: Այս մասին այսօր հաղորդել է COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի գործառնական շտաբը:

Ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի՝ տվյալները ստացվել են 19.311 թեստերի հիման վրա, ինչը շուրջ երկու հազարով ավելի է նախորդ օրվա համեմատ, երբ հայտնաբերվել է COVID-19-ի 723 նոր դեպք: Երկրում դեպքերի ընդհանուր թիվն ուրբաթ առավոտյան ավելացել է՝ կազմելով 256 956:

Երկրում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված դեպքերի մոտ 43%-ը բաժին է ընկել Թբիլիսիին՝ 285 դեպք: Իմերեթիում գրանցվել է 119 փաստ, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 79, Կախեթիում՝ 49, Քվեմո Քվարթլիում՝ 41, Աջարիայում՝ 40, Շիդա Քարթլիում՝ 23: Ռաչա Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում վարակման մեկ դեպք է գրանցվել: Գուրիայում ի հայտ է եկել COVID-19-ի 16 նոր դեպք, Մցխեթա Մթիանեթիում՝ 6, իսկ Սամցխե Ջավախեթիում՝ 10:

Կորոնավիրուսից մահացել է ևս 21 հիվանդ: Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահացածների ընդհանուր թիվը 3148 է: Առողջացել է 637 մարդ, նրանց ընդհանուր թիվն աճել է մինչև 247.096:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը