copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:32 28-01-2021

«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ «ՀԱՂԹՈՂՆԵՐ ԵՎ ՊԱՐՏՎՈՂՆԵՐ»»․ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ

Այսօր ԱԳ նախարար Արա Այվազյան ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ «Եռաբլուր» պանթեոնում, ուր այցելել էր Հայոց բանակի օրվա առթիվ։

Պատասխանելով լրագրողի հարցին երեկ Իրանի արտգործնախարարին հետ ունեցած հանդիպման վերաբերյալ՝ Ա․ Այվազյանն ասաց, որ իրենք խոսել են կոմունիկացիաների բացման, դրանց հնարավոր գործարկման պայմաններում մարտահրավերներ և հնարավորությունների մասին։ Նա հավելել է, որ Թուրքիայի հետ Հաղորդակցական ուղիների առումով բանակցություններ այս պահին չեն վարվում։

Արցախի կարգավիճակի մասին խոսելիս՝ ԱԳ նախարարն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն առանցքային հարցն է․«Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մենք մոտ ժամանակներս իրենց հետ կկապվենք և ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան»։

Ա․ Այվազյանը կրկին ընդգծեց, որ եթե խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, որ տարածաշրջանը չպետք է ունենա «հաղթողներ և պարտվողներ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը