copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:13 27-01-2021

ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀՀ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԵԼՎԻ

ՀՀ կառավարությունը որոշել է ժամանակավոր արգելել ցեմենտի ներմուծումը Հայաստան։ Որոշումը կայացվել է ներքին շուկան ու տեղական արտադրությունը խթանելու համար, ինչպես նաև՝ ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխանեցնելու պահանջով։

Նշվում է, որ ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասում ՀՀ կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, իսկ ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում տեղական շուկան պաշտպանելու նպատակով՝ սահմանափակելով տարբեր ապրանքների ներմուծումը կամ արտահանումը: Որպես օրինակ նշվում են Բելառուսն ու Ղազախստանը։

Կառավարությունն առաջարկում է կարգավորումները ժամանակավորապես կիրառել նաև Հայաստանում՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ