copy image url
Ավելին 5 տարի առաջ - 23:31 26-01-2021

ՎԵՐԱ ԲՐԵԺՆԵՒԱՅԻ ՆՈՐ ՖՈՏՈՇԱՐՔԸ ԳԼԽԱՊՏՈՒՅՏ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՄՈՏ

Երգչուհի Վերա Բրեժնևան ինստագրամյան էջում տեղադրել է լուսանկարներ ֆոտոշարքից: Թե որտեղ են արվել լուսանկարները, չի նշվում, բայց հաստատ ոչ Ռուսաստանում: Շրջակայքը կանաչապատ է և արևոտ: Բրեժնևան լուսանկարվել է նուրբ կրեմագույն երկար սվիտերով և սև ճտքակոշիկներով: Քնքնշության և նույնիսկ որոշակի առնականության արտասովոր համադրություն: Ֆոտոշարքը ուղեկցող ինստագրակյան գրառումը հոգու հավասարակշռության և ներդաշնակության մասին է:

«Այս է իմ ուժը՝ հավասարակշռության մեջ: Հանգստանալ և հետո արդյունավետ աշխատել՝ առանց հանգստյան օրերի բացակայության վախերի»,- գրել է Բրեժնևան: Նա խոստովանել է, որ իրեն լուսանկարել է 11-ամյա դուստրը՝ Սառան: Լուսանկարները շատ են դուր եկել հետևորդներին: Օգտատերերը գրել են. «Շշմեցնող է», «Այսպիսի հաճույք լուսանկարներից», «Այս լուսանկարներով գարունն ավելի մոտ է թվում», «Շքեղ ոտքեր»:

Ավելի վաղ Բրեժնևան իր երկրպագուներին ներկայացրել է դստեր՝ Սառայի ֆոտոշարքի նկարահանումները: Շատերը նկատել են արտաքին հարազատ նմանություն: Դեռ հայտնի չէ Սառան կգնա մոր հետքերով և կդառնա երգչուհի, թե կընտրի մոդելային աշխարհը

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը