copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:00 21-01-2021

ԹՐԱՄՓԸ ԲԱՅԴԵՆԻՆ ՆԱՄԱԿ Է ԹՈՂԵԼ ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նամակ է թողել իր իրավահաջորդ Ջո Բայդենի համար: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Նախկին առաջնորդի կինը՝ Մելանյա Թրամփը, նույնպես «ողջույնի կարճ ուղերձ» է թողել նոր առաջին տիկնոջը:

Երկու նամակների բովանդակությունն էլ անհայտ է, նշում է հեռուստաալիքը:

ԱՄՆ-ում ավանդույթ կա, որի համաձայն՝ երդմնակալության օրը պաշտոնաթող ղեկավարը նամակ է թողնում նոր առաջնորդին՝ խորհուրդներով և բարեմաղթանքներով:

Ինչպես ընդունված է, նամակը թողնում են Օվալաձև աշխատասենյակի սեղանին:

Չորեքշաբթի՝ հունվարի 20-ին, Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Ջո Բայդենը երդվել է և ստանձնել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը: Բայդենի երդմնակալության արարողությունն ավանդաբար անցկացվել է Վաշինգտոնի Կապիտոլիումում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում