copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:00 20-01-2021

ԳԻՏՆԱԿԱՆՆ ԱՆՎԱՆԵԼ Է ԱՅՆ ՊԱՅՄԱՆԸ, ՈՐԻ ԴԵՊՔՈՒՄ COVID-19-Ի ԳՈՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐ Է

Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բալախոնովը տեղեկացրել է, թե երբ կարելի է ամբողջովին վերացնել կորոնավիրուսը: Այդ մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ըստ գիտնականի՝ վիրուսը կարող է անհետանալ, եթե նրա նկատմամբ իմունիտետ ձեռք բերի մոլորակի բնակչության 65-70%-ը: Խոսքը վարակվելուց հետո, այլ ոչ թե պատվաստվման արդյունքում ձեռք բերվող իմունիտետի մասին է:

Մասնագետն ընդգծում է, որ նշված ցուցիչի՝ 90% կազմելու դեպքում միայն կարելի է խոսել հարուցիչի լիարժեք հաղթահարման մասին, քանի որ վարակը չի կարող գոյություն ունենալ ընկալունակ օրգանիզմից դուրս:

Միաժամանակ Բալախոնովը հայտնում է, որ SARS-CoV-2-ի անհետացումը քիչ հավանական է. հետագայում կորոնավիրուսը կդասվի գրիպի շարքին:

Նա նշում է, որ լարված իրավիճակը կարելի է թուլացնել պատվաստումների, վարակվելուց հետո ձեռք բերվող իմունիտետի, քաղաքացիների պատասխանատու վարքի շնորհիվ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ