copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:10 20-01-2021

85 ԿՈՂՄ ԵՎ 1 ԴԵՄ ՁԱՅՆԵՐՈՎ ԵԱՏՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՎԵՑ

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ Խորհրդարանը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը:

Ըստ պայամանագրի՝ կստեղծվի իրավական դաշտ, որը կկարգավորի ԵԱՏՄ ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման գործընթացում առկա հարաբերությունները:

Այսուհետ տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում ներկայացնել մեկ հայտ և իրականացնել իրենց ապրանքային նշանի գրանցումն ու իրացումը ԵԱՏՄ տարածքում:

Եվ քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումներն իրավական առումով հավասարեցված են ազգային գրանցումներին, տնտեսվարողները կկարողանան օգտվել ապրանքնային նշանի նկատմամաբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են Միության անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը