Ներքին
Ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկում քաղաքացիներին
14:37 27-04-2022
Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին և բացում փողոցը։
Հրմշտոց Մյասնիկյան պողոտայում
14:21 27-04-2022
Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին դիմում են «Միացե՜ք» կոչերով։
Հստակեցվում է տարեկան հաշվետվություններ ներկայացնող ԲԲԸ-ների շրջանակը
14:12 27-04-2022
Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ ընդունել է Կառավարության առաջարկները եւ ներկայացրել է լրամշակված տարբերակ: Նա նաեւ նշեց, որ խնդիրը ներկայացրել են գործարար համայնքի ներկայացուցիչները:
Իշխանությունը քարոզում է այլասերում. Արա Զոհրաբյան
14:06 27-04-2022
Բազմաթիվ օրինագծերով փորձել են արժեզրկել հայ ընտանիքի գաղափարը։
Դեբեդ գետից երեխային դուրս բերած քաղաքացին պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով
13:45 27-04-2022
Կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական պարտքը կատարելու համար Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով
Վրաերթից մահացած հղի կինը Արցախում «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանն էր
13:39 27-04-2022
Սոնան ծնվել ու մեծացել էր Արտաշատի Բերքանուշ գյուղում։
Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանին մեղադրանք դեռ չի առաջադրվել
13:17 27-04-2022
72 ժամվա ընթացքում պարզ կլինի` մեղադրանք կառաջադրվի՞ նրան, թե՞ ոչ։
Ինչպես հղի կնոջը, այնպես էլ տիկին Սուսաննային էին փորձում սպանել, բայց կանխեցինք․ Սոնա Աղեկյան
13:17 27-04-2022
Ո՞ւր են Նինա Կարապետյանցը, Արթուր Սաքունցը... նրանք հիմա ձայն չեն հանում։ Տեսե՛ք՝ ինչպես են վնասել տիկին Սուսաննայի ոտքը։
Վարչապետին սպասարկող ավտոշարասյունը միշտ մեծ արագությամբ է ընթանում և վտանգավոր իրավիճակներ ստեղծում
13:06 27-04-2022
Քաղաքացիներն ասում են, որ մեքենաները երբեմն ընթացքից կանգնեցնում են, տեղափոխում երթևեկության համար չնախատեսված գոտի, որպեսզի ճանապարհը դատարկ և ազատ լինի, և վարչապետը կարողանա ազատ երթևեկել։
Ոստիկանները հայհոյանքներով հարձակվեցին «Ազատագրական շարժման» ցուցարարների վրա. ծեծկռտուք Կառավարության շենքի դիմաց
12:48 27-04-2022
Ոստիկանությունը, պատ կազմելով, թույլ չտվեց, որ շարժման անդամներն իրականացնեն իրենց բողոքի ակցիան։
Այսօր ժամանակավորապես կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը
12:27 27-04-2022
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևանի թիվ 166 դպրոցի բակում 16 և 17 տարեկան աղջիկները դանակով սպառնացել են սպանել 71-ամյա կնոջը
12:15 27-04-2022
Աղջիկները տվել են խոստովանական բացատրություն։
Մոր կողմից գետը նետված 2-ամյա Արևի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
12:05 27-04-2022
Գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։
«STOP Նիկոլ»․ ՀՀԿ երիտասարդներն ակցիա են անում ԱԺ շենքի դիմաց
11:52 27-04-2022
Պաստառների վրա եղել են «STOP Նիկոլ», «STOP դավաճանությանը», «STOP ստորացմանը», «STOP թրքացմանը» գրություններ։
Իրազեկման ակցիա Երևանում
11:42 27-04-2022
Երիտասարդների ձեռքին կան Հայաստնի և Արցախի դրոշներ:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք
11:38 27-04-2022
Առողջացել է 10 քաղաքացի։
Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ մեղադրվող Վ․ Գասպարյանի և Ա․ Հակոբյանի քրգործի նախաքննությունն ավարտվել է
11:25 27-04-2022
Վլադիմիր Գասպարյանն ու Արշակ Հակոբյանը մեղադրվում են խոշոր չափի գումարի յուրացման և ապօրինի գործողությունների կատարման համար։
Զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել
11:03 27-04-2022
Դատախազը գրավոր ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին զոհված զինծառայողներին ճանաչել տուժող, իսկ պահանջ ներկայացրած նրանց ծնողներին, հարազատներին՝ տուժողի իրավահաջորդ։
BMW-ն հարվածել է տնակին ու գլորվել ձորը. տնակում գտնվողները ևս հայտնվել են ձորում
10:57 27-04-2022
Քաղաքացիները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։
Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
10:49 27-04-2022
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Փաշինյանի խրտվիլակը՝ Երևանի փողոցներում
10:44 27-04-2022
Ոստիկանությունը դեռ չի հեռացրել խրտվիլակները։
Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողները պարտավոր են ունենալ ստուգաչափված չափանոթ
10:36 27-04-2022
Տնտեսվարողները պարտավոր են մինչև սույն որոշման պաշտոնական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ը,իրենց կողմից շահագործվող առևտրի կետերն ապահովել չափանոթին ներկայացվող հիմնական պահանջներին։
Քոչինյան փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ 3 մեքենա վերածվել են մոխրակույտի
10:05 27-04-2022
Ամբողջությամբ մոխրակույտի են վերածվել Grand Cherokee, Ford Transit, Gazel մակնիշի ավտոմեքենաները և մասամբ ջերմահարվել է Renault մակնիշի ավտոմեքենան։
Հրդեհ Երևանի «Հին Էրիվան» ռեստորանում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել
09:27 27-04-2022
Հրդեհը բռնկվել է ապրիլի 27-ին՝ ժամը 03։40-ին։ Երկու աշխատակցի տարհանել են, մեկը ստացել է այրվածքներ։