ԼՐԱՀՈՍ
«Ձայն հայրենեաց» շարժման անդամները փակել են Կիևյան-Բաղրամյան խաչմերուկը
10:22 02-05-2022
Այժմ քաղաքացիները պատրաստվում են փակել Երևանի այլ փողոցներ։
Երևանը կաթվածահար է
10:14 02-05-2022
Ամբողջ քաղաքը պարալիզացված է, մետրոն էլ չի աշխատում։
Լարված իրավիճակ Տիգրան Մեծ պողոտայում
10:11 02-05-2022
Ոստիկանները փորձում էին բացել քաղաքացիների կողմից փակված պողոտան։
Ոստիկանները բերման ենթարկեցին Արսեն Բաբայանին
10:07 02-05-2022
Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին:
Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացուն
09:59 02-05-2022
Ոստիկանները բացատրություն չեն տվել։
Ոստիկանական մեծ զորքեր Հերացի-Կորյուն խաչմերուկում
09:52 02-05-2022
Ոստիկանների մեծ մասը դիմակավորված են:
Լավրովը բացատրել է ՌԴ-ի «աննախադեպ զենքի» մասին Պուտինի խոսքերը
09:22 02-05-2022
Ապրիլի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել էր, որ Ռուսաստանը կայծակնային հարվածով կպատասխանի, եթե որևէ մեկը միջամտի Ուկրաինայի իրավիճակին։
Երթի մասնակիցը վնասվածք է ստացել
09:09 02-05-2022
Ոստիկանները փորձել են հեռացնել քաղաքացիներին։
Դանիան և Շվեդիան Ռուսաստանին մեղադրում են օդային տարածքը խախտելու մեջ
09:07 02-05-2022
Միջադեպի հետ կապված երկու երկրներն էլ կանչել են Ռուսաստանի դեսպաններին։
Անհնազանդության ակցիաները շարունակվում են
09:04 02-05-2022
Ընդդիմության անհնազադության ու բողոքի ակցիաները շարունակվում են։
Կաթվածահար արեք երթևեկությունը․ Իշխան Սաղաթելյան
08:50 02-05-2022
Վաղ առավոտից սկսվել են ընդդիմության անհնազանդության ակցիաները։
Կրկին երկրաշարժ Հայաստանում
08:39 02-05-2022
Էպիկենտրոնը մոտ է Բավրա գյուղին։
Մայիսի 2-ին մի շարք հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը
00:11 02-05-2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Մենք սահմանափակ ժամանակ ունենք Երկրի վրա․ Էդգար Իգիթյան
23:59 01-05-2022
Դերասան Էդգար Իգիթյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ սպորտային կերպարում։
Երկրաշարժ՝ Հայաստանում
23:45 01-05-2022
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
7676 կիթառահար է հավաքվել Վրոցլավում՝ Գինեսի ռեկորդ սահմանելու և Ուկրաինային աջակցելու համար
23:44 01-05-2022
Վրոցլավում 7676 կիթառահար է հավաքվել մայիսի 1-ին փողոցային ելույթի՝ Գինեսի գրքի նոր ռեկորդ սահմանելու համար:
Հրդեհ է բռնկվել Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում․ ԱԻՆ
23:35 01-05-2022
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Նիկոլություն» չենք անի. դա մեր բարոյական նշաձողից ցածր է. Արթուր Ղազինյան
23:24 01-05-2022
Ընդդիմության հանրահավաքին ներկա «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքացիներին հրավիրել են վճռական փուլին՝ պայքարելու համար։
TikTok-ում մեծ թափով տարածվում է «կեղտոտ գազավորված ըմպելիքի» բաղադրատոմսը
23:22 01-05-2022
Ըմպելիքը, որն ընդունված էր խմել ԱՄՆ-ի Յուտա նահանգում, այժմ համբավ է ձեռք բերել ոչ միայն նահանգից դուրս, այլեւ ամբողջ աշխարհում։։Դա ցանկացած գազավորված ջուր է, որը լցվում է կրեմային հիմքի վրա։
Կարմիր բերետավորները բերման են ենթարկել իրենց մեքենաներում քնած 2 քաղաքացիների՝ «գողության կասկածով»
23:10 01-05-2022
Իրականում բերման ենթարկելիս քաղաքացիները… քնած են եղել իրենց ավտոմեքենաներում։
Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Ուկրաինայում հակամարտության շարունակմանն աջակցող ուժերի մասին
22:58 01-05-2022
Կան ուժեր, որոնք շահագրգռված են Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու մեջ, և նրանք այլեւս չեն թաքնվում։
Առողջ բանականություն ունեցող ոչ մի մարդ չի՛ կարող մտածել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Առուշ Առուշանյան
22:38 01-05-2022
Հարցին, թե արդյոք գիշերը կմնա Ֆրանսիայի հրապարակում, պատասխանեց. «Դեռ հստակ չեմ որոշել, ամեն դեպքում մոտ եմ ապրում, գուցե մնամ»։
Մարիուպոլից սկսվել է խաղաղ բնակիչների տարհանումը․ Զելենսկի
22:34 01-05-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մարիուպոլից սկսել են տարհանել խաղաղ բնակիչներին։
ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի առթիվ
22:22 01-05-2022
Պետությունը պետք է ապահովի ու զարգացնի աշխատողներին իրավախորհրդատվություն և ուղղորդում տրամադրող ինստիտուցիոնալ մեխանիզմները։
Գերմանիան աջակցել է Ռուսաստանից նավթի ներմուծման էմբարգոյին
22:12 01-05-2022
Գերմանիան դեմ էր նավթի էմբարգոյին, սակայն վերջերս երկիրը նվազեցրել է իր կախվածությունը ռուսական էներգիայից 35%-ից մինչև 12%։ Ուստի, ըստ dpa-ի, կանցլեր Օլաֆ Շոլցը կաջակցի էմբարգոյին։
Մարդիկ անդադար մոտենում են նախագահ Քոչարյանին․ մարդ կա՝ հիմա վատացել ա․ Ագնեսա Խամոյան
22:01 01-05-2022
Նշենք, որ այս պահին երկրորդ նախագահը Ֆրանսիայի հրապարակում է, մասնակցում է ընդդիմության մեծ հանրահավաքին:
Պատրաստ եմ աշխատանքից հեռացվելու, պետք է մի քանի օր ոտքի կանգնենք․ Մենուա Սողոմոնյան
21:48 01-05-2022
Մարդիկ Ֆրանսիայի հրապարակում բնավորվում-տնավորվում են, իսկ առավոտից սկսելու ենք անհնազանդության ակցիաները։
Բելգիայի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել վառելիքի տակառներով
21:47 01-05-2022
Բելգիայում ցուցարարները մայիսի 1-ի կապակցությամբ ցույցի են դուրս եկել նավթի տակառներով՝ բողոքելով վառելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման դեմ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է Ֆրանսիայի հրապարակում հավաքված անձանց թիվը
21:39 01-05-2022
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Եթե 100 հազար մարդ ոտքի կանգնի, 3-4 օրվա մեջ Նիկոլը փախչելու է Հայաստանից․ Նաիրի Հոխիկյան
21:36 01-05-2022
Որոշ հաշվարկներով այսօր հրավիրված հանրահավաքի սկզբում 20 հազարից ավելի մարդ կար
Մեր կոչն ու հորդորն է ՔՊ-ի պատգամավորներին՝ ապահովել Նիկոլի՝ հնարավորինս անցնցում հեռացումը. Մ. Սողոմոնյան
21:28 01-05-2022
Այստեղ մարդիկ են, ովքեր եկել են Նիկոլ Փաշինյանին ասեն՝ հեռացիր, քանի որ նրա ներկայությունը նշանակում է Արցախը հանձնել Ադրբեջանին։
Փաշինյանի պայմանավորվածը կապիտուլացիայի երկրորդ փուլն է․ Տիգրան Աբրահամյան
21:25 01-05-2022
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև Տիգրան Աբրահամյանը։
Մարդկանց դուրս է բերում ոչ միայն շարժումը, այլև իշխանության տգետ քայլերը․ Սոֆյա Հովսեփյան
21:22 01-05-2022
Միայն զինվորի կյանքը զոհելով երկիր չես պահի, զինվորի թիկունքը պետք է ամուր պահել։
Ռուսաստանում կարգելեն ոչ բարեկամ երկրների տեղեկատվության պաշտպանության միջոցները
21:17 01-05-2022
Հրամանագիրը կազմակերպությունների ղեկավարներից պահանջում է ԱԴԾ աշխատակիցներին հասանելիություն տալ իրենց տեղեկատվական ռեսուրսներին՝ տեղեկատվական անվտանգությանը համապատասխանությունը վերահսկելու համար։
Փաշինյանին չէին ընտրել, որ ստրուկի նման համաձայնվեր Ադրբեջանի պայմաններին. Արման Սահակյան
21:15 01-05-2022
Համոզված եմ՝ այս պայքարը կավարտվի նրանով, որ կհեռանան կեղտոտ ուժերը Հայաստանից։
Չկա մի մարդ, որն այստեղ այլ նպատակ ունենա. այստեղ կուսակցական հարց չկա. Մրո
21:07 01-05-2022
Մենք դուրս ենք եկել, ուզում ենք մեր մեջքը ուղղել ու հաղթանակ կերտել: