copy image url
Ներքին 3 ժամ առաջ - 09:07 05-09-2026

Հայ-թուրքական երկաթուղին` հրատապ ռեժիմով և բարձր ռիսկայնության մրցույթում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սեպտեմբերի 3֊ին որոշում է կայացրել հայտարարել հրատապ բաց մրցույթ թվով 2 երկաթուղային ուղիների` Գյումրի-Ախուրիկ- Թուրքիայի հետ ՀՀ սահման և Երասխ֊Նախիջևանի հետ ՀՀ սահման երկաթուղային հատվածների վերակառուցման նախագծային փաստաթղթերի պատրաստման և ծախսերի գնահատման համար։

Նախ ուշագրավն այն է, որ աշխատանքները չեն պատվիրակվել ոլորտի մենաշնորհով օժտված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ֊ին։ Երկրորդ, համաձայն փաստաթղթերի տեխնիկական բնութագրի` տվյալ ճանապարհային հանգույցները համարվում են 4֊րդ աստիճանի բարձր ռիսկայնություն ունեցող։

Ենթադրելի է, որ նման գոտիներում շինարարության ինքնարժեքը մի քանի անգամ մեծ է լինում միջին ինքնարժեքից։

Մնում է հուսալ, որ երկաթուղային գծի վերանորոգումը չի արժանանա հայ-թուրքական ցամաքային անցակետի` Մարգարայի ճակատագրին, որը 3 տարի առաջ նույնպես հրատապ վերանորոգվեց, բայց մինչև օրս չի գործարկվել։