copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:17 11-08-2021

«Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է առաջին մրցանակի

Իտալիայում Օգոստոսի 2-ին կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է առաջին մրցանակի: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ թվում՝ Ջուզեպպե Դևաստատոն (Իսպանիա), Ռոբերտո Ջիորդանոն (Իտալիա), Քսին Վանգը (Չինաստան/Գերմանիա), Ալբերտո Նոզեն (Իտալիա): Ժյուրիի կազմը գլխավորել է մրցույթի նախագահ Միխայիլ Մարկովը (ՌԴ/Հոլանդիա)։

Հայկ Ջուլհակյանը Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սան է (ուսուցիչ՝ Իզաբելլա Պարոնյան), «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ։

Վերջին եռամսյակում Հայկ Ջուլհակյանն Օդեսայում արժանացել է նաև «Music Olymp» միջազգային մրցույթի առաջին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում կայացած «Medici» միջազգային մրցույթի երկրորդ մրցանակներին։

«Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագրի անդամները տարբեր ժամանակներում լուրջ հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթներում. Էլեն Խաչիկյան՝ (դաշնամուր, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, դասախոս՝ Սերգեյ Քեչեկ) առաջին մրցանակ («May Music Cup» Ղազախստան, Աստանա): Մարի Շարբաթյան՝ (դաշնամուր, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, դասախոս՝ Արմեն Բաբախանյան) առաջին մրցանակ («Elevato» դաշնակահարների միջազգային մրցույթ, Բեռն, Շվեյցարիա), երկրորդ մրցանակ (Շոպենի անվան միջազգային մրցույթ, Հարթֆորդ, ԱՄՆ): Ալեքս Գրիգորյան՝ (թավջութակ, Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց, ուսուցիչ՝ Տիրուհի Սարգսյան) առաջին մրցանակ («Medici» միջազգային մրցույթ, Young talent անվանակարգում, Մեծ Բրիտանիա): Լյանա Ուլիխանյան՝ (թավջութակ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Արմինե Ավետիսյան) առաջին մրցանակ («Medici» միջազգային մրցույթի junior talent անվանակարգում, Մեծ Բրիտանիա): Դավիթ Բաբայան՝ (ջութակ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց, ուսուցիչ՝ Ալեքսանդր Կոսեմյան) Առաջին մրցանակ («Muse» միջազգային մրցույթ, Հունաստան):

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու