copy image url
Ներքին 1 օր առաջ - 09:58 04-09-2026

Երևանում կիսակառույց շենքից գողացել են պղնձյա մալուխներ․ պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս

Օգոստոսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 27 շենքից կատարվել է պղնձյա մալուխների գողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 45-ամյա Գեղամ Վ․-ն հայտնել է, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, անհայտ անձը գաղտնի մուտք է գործել Ռուբինյանց փողոցի 5/14 հասցեում գտնվող կիսակառույց և չբնակեցվող շենք և այնտեղից գողացել մոտ 480 հազար դրամ արժողությամբ պղնձյա մալուխներ։

Նա հայտնել է նաև, որ տարբեր օրերի կատարված գողությունների հետևանքով իրեն պատճառվել է ընդհանուր 4 մլն 780 հազար դրամի գույքային վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում