copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:51 30-01-2026

Երևանում թալանել են հերթական Chevrolet Volt-ը․ պատճառվել է 1 մլն դրամի գույքային վնաս

Հունվարի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենա են թալանել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Երևանի բնակիչ 34-ամյա Հովհաննես Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 8-ի ժամը 22։00-ից մինչև հունվարի 9-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայից գողացել են առջևի թափարգելը, լուսարձակները և հերթական համարանիշը՝ պատճառելով 1 մլն դրամի գույքային վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Ե․-ն աշխատում է «Նեյշն 2․0» հասարակական կազմակերպությունում՝ որպես ծրագրերի համակարգող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում