copy image url
Ներքին 1 օր առաջ - 16:27 03-09-2026

Ռոբերտ Քոչարյանը խցում միայնակ է. տեսակցել եմ իր ծննդյան օրը. Լևոն Քոչարյան

Հորս տեսակցել եմ իր ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը։

«Հայրս սրտի վիրահատություն էր տարել, մոտ մի 20 օր առաջ, ու դրանից հետո մեկ ամիս պետք է լիներ հսկողության տակ։ Այդ ամեն ինչը խախտվել է, սրա հետ կապված որոշակի խնդիրներ են առաջ ասել, մնացած մասով նորմալ է։ Նա խցում միայնակ է»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ սահմանափակումներ կան իր հետ կապված, Լևոն Քոչարյանն ասաց. «Միայն մերձավոր ազգականներին է թույլատրված տեսակցել հայրիկիս մասով, եղբորս (Սեդրակ Քոչարյան–խմբ) մասով միայն կինը և երեխաները։ Այսինքն ես չեմ կարողանում եղբորս տեսակցել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում