copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:18 31-08-2021

Որտե՞ղ և ինչպե՞ս է իր ծննդյան օրն անցկացնելու Ռոբերտ Քոչարյանը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է ՀՀ երկրորդ նախագահի 67-ամյակը:

«Փաստ» թերթը փորձեց ճշտել, թե որտեղ և ինչպես է անցկացնելու Քոչարյանն իր ծննդյան օրը: Երկրորդ նախագահի գրասենյակից որևէ բան ճշտել, ցավոք, չհաջողվեց: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այս տարի նույնպես որևէ առանձնահատուկ բան չի սպասվում:

ՀՀ երկրորդ նախագահն, ամենայն հավանականությամբ, իր ծննդյան օրը կանցկացնի ընտանեկան մթնոլորտում: Բանն այն է, որ, ըստ Քոչարյանին ճանաչողների, նա չի սիրում մեծ հանդիսություններ ու «կենացներ»:

Դրանից բացի, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, հաշվի առնելով պատերազմը, հազարավոր զոհերը և ընդհանրապես այն ծայրահեղ վիճակը, որում գտնվում է մեր երկիրը, այս տարի առավել ևս երկրորդ նախագահը ծննդյան օր նշելու ո՛չ տրամադրություն ունի, ո՛չ էլ ցանկություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ