Ներքին Տեսանյութ 1 օր առաջ - 13:52 03-09-2026

Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան

Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե ՀՀ տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և իմ ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է։ Եվ ես հանձնարարել եմ, որ իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե ստանանք ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, որ ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, մեր արձագանքը կլինի շատ դաժան։

Այս մասին Ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Բա ո՞ւր են իմ միլիոնները, բա ասեք, իմ ընտանիքը որևէ բիզնեսում ներգրավված չէ, որևէ տեղ ֆորմալ կամ ոչ ֆորմալ փայ չունի: Ես զգուշացնում եմ բոլոր գործարարներին, ովքեր կփորձեն աչքով տալով, լռությամբ ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, մեր արձագանքը կլինի դաժան, անհամաչափ դաժան»,- նշել է նա:

Փաշինյանը հավելել է, որ իր ընտանիքը Հայաստանում գործարար հետաքրքրություններ չունի, իսկ իրենց ունեցվածը ներկայացված է հայտարարագրման միջոցով:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում