Ներքին Տեսանյութ 2 օր առաջ - 19:21 02-09-2026

Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խոշտանգումով՝ արդարադատության բովանդակությունն անիծել են

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երեկ ամբողջ համացանցն ականատես եղավ, թե ինչպես են անկողնային հիվանդ 71-ամյա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, որը փաստացի գալարվում էր ցավերից, պատգարակով և ֆիզիկական ակնհայտ տանջանքներով տեղափոխում դատարանի դահլիճ։

Շատերը դատապարտեցին այդ տեսարանը, որոշներն էլ պնդեցին որ իրավական տեսանկյունից պետությունն ուներ այդ իրավունքը։

Ըստ իրավապաշտպանների, մարդասիրական և միջազգային իրավունքի չափանիշներով՝ դա կոպիտ խախտում է։

Ըստ Կարապետյանցի՝ պետությունն ուներ բոլոր հնարավորությունները խուսափելու այս հակամարդկային տեսարանից, քանի որ օրենսդրությունը հստակ նախատեսում է արտագնա դատական նիստեր անցկացնելու հնարավորություն:

Իրավապաշտպանը շեշտում է, որ այս ամենը տարիներ շարունակ իրականացվող սխալ մակերեսային քաղաքականության հետևանքն է։ Նրա խոսքով՝ օրենքի հետ խնդիրներ ունեցող բազմաթիվ անձանց պատասխանատվության հարցը ոչ թե այսօր, այլ դեռ 2018 թվականին պետք է լուծված լիներ անցումային արդարադատության միջոցով, ինչը թույլ կտար խուսափել այսօրվա իրավական փակուղիներից և ձևականություններից։

Նինա Կարապետյանցը համոզված է, որ համակարգային լուծումներից հրաժարվելը և ներկայիս իրավական քաոսը պատահականության արդյունք չեն, այլ ունեն հստակ քաղաքական նպատակներ:

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում