copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 18:00 20-05-2024

Անհեթեթ բովանդակությունն էական չէ․ Փաշինյանը հրահանգել է «պարզաբանել» և վերջ

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ անշարժ գույքի կադաստրային վկայագրերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներին նախկինում սխալմամբ են տրվել:

Նախարարությունը նման կերպով է մեկնաբանել իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հայտարարությունները, ով ասել էր, որ գյուղացիների տներն ու հողամասերը ոչ ոք իրավունք չունի սահմանազատման շրջանակում վերցնել, քանի որ նրանք ունեն հավաստագրեր, ըստ այդմ դրանք հանդիսանում են Հայաստանի տարածքներ։

«Պետք է արձանագրել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են սխալ տվյալների հիման վրա։ Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք դառնալ պնդելու, թե այդ հատվածները Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են կազմում», ազդարարել է նիկոլփաշինյանական վարչախմբի այս ճյուղը՝ դրանով, փաստորեն, հայտարարելով, որ ՀՀ ցանկացած քաղաքացու կարելի է զրկել սեփական տնից և գույքից՝ այն հանձնելով ում ասես՝ թուրքին, ադրբեջանցուն, փաշինյանականին, և այլն։

Հայաստանի արդարադատության նախարարությունն, այսպիսով, հանցավոր է և, բնականաբար, հակասահմանադրական։ Այդ գերատեսչությունը, որի գործառույթներից է, մասնավորապես, արդարադատության բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը, այսպիսով փաստում է, որ պետություն ասվածը հեղհեղուկ մի զանգված է, որը կարելի է թեքել, ծռել, ձևափոխել ըստ կարիքի և հրահանգի։ Իսկ հրահանգ տվողը վարչապետի պաշտոնում աշխատող այն անձնավորությունն է, որին Բաքվից տրվել է գերակա հրահանգ՝ Իլհամ Ալիևին հաճելի եղանակով «սահմանազատում» կատարել։ Ստանալով այդ հրահանգը՝ Փաշինյանն իր հերթին հրահանգել է ենթակա այս նախարարությանը, մի որևէ տեքստ հրապարակել, նշանակություն չունի, թե ինչ աստիճանի անհեթեթ բովանդակության է այդ տեքստը և «պարզաբանել», որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, շուտով վերաբնակեցվելու են, իզուր մի՛ աղմկեք։

Ըստ ամենայնի, իշխանությունը նման քայլ է անում տավուշցիների նկատմամբ՝ նրանց նաև զուտ նյութական առումով տուժելու համար։ Բանն այն է, որ Փաշինյանը խոստացել էր Ադրեբջանին անցնող հողերի տերերին փոխհատուցում տալ։ Հիմա, գուցե, իշխանավորները հաշվարկներ են կատարել և եկել եզրակացության, որ փոխհատուցելը «շատ կլինի», հետևաբար շատ հանգիստ կարող են հրաժարվել այդ խոստումից և փոխարենն, օրինակ, ավելացնել ոստիկաններին տրվող պարգևավճարները, որպեսզի իրենց ավելի լավ պաշտպանեն։

Կարճ ասած, Հայաստանի Հանրապետությունն այն պետությունն է, ի դեմս որի՝ նրա քաղաքացին չի կարող պաշտպանի կամ հովանավորի տեսնել։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում