copy image url
Ներքին Արտաքին 2 օր առաջ - 18:07 02-09-2026

«Ռուսական երկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ռուսական երկաթուղիները» պատժամիջոցների պատճառով Հայաստանի համար «թունավոր» են, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, որ «Ռուսական երկաթուղիները», ենթադրաբար, որոշ պատժամիջոցների պատճառով «թունավոր են» Հայաստանի համար, բայց «Ռուսական երկաթուղիները» բեռներ են մատակարարում Ռուսաստանի տարածքով՝ տարանցիկ բեռներ, ասենք՝ Եվրոպա, և ոչ ոք որևէ հարց չի բարձրացնում «Ռուսական երկաթուղիների» թունավոր լինելու կամ պատժամիջոցների մասին, բացի Փաշինյանից», – լրագրողներին ասել է նա։

Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ երկաթուղու հետ կապված ուզում են բարեկամական լուծում, պրոբլեմն այն է, որ կարող է բաց թողնեն միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու հնարավորությունը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում