copy image url
Ներքին 5 օր առաջ - 21:43 31-08-2026

Գրանցված աշխատող ես՝ նպաստից չեն կտրում. ինչ է փոխվել համակարգում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Համացանցում, հատկապես սոցիալական խմբերում, վերջին շրջանում հաճախ կարելի է հանդիպել մտահոգություններով լի հրապարակումների։

Օգտատերերը, հատկապես միայնակ մայրերը, դժգոհում են, որ նոր կանոններով անապահովության նպաստը կտրվում է, եթե 6 ամսվա ընթացքում գրանցված աշխատանք չես գտնում։

Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե պետությունը մարդկանց պարտադրում է պաշտոնական զբաղվածություն ապահովել հատուկ նպատակով՝ նպաստից զրկելու համար, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացու աշխատանք ու որոշակի եկամուտ ունենալու փաստը հիմք է դառնում, որ նրան, ժողովրդի լեզվով ասած, «նպաստից կտրեն»։

Արդյոք սա իրականությանը համապատասխանո՞ւմ է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումները փաստում են՝ համակարգը անհատականացված է, իսկ տարածված վախերը չափազանցված են։

Այս թեմայի շուրջ նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը Oragir.News-ի հետ զրույցում պարզաբնեց՝ ասելով. «Այդպիսի բան չկա, որ նպաստից զրկեն միայն այն պատճառով, որ քաղաքացին գրանցված աշխատող չէ։ Կան հստակ չափանիշներ, և համակարգն իրականում անհատականացված է։

Հաշվի են առնվում մի շարք այլ գործոններ, այսինքն՝ միայն մեկ ցուցիչը չի կարող հիմք լինել նպաստի նշանակման կամ մերժման համար։ Առանձին չափանիշներ թվարկելով հնարավոր չէ միանշանակ ասել՝ տվյալ անձը կստանա՞ աջակցություն, թե՞ ոչ։ Համակարգը յուրաքանչյուր դեպք դիտարկում է բազմակողմանիորեն. սա անհատական մոտեցում է՝ կախված քաղաքացիի սոցիալական իրական վիճակից և կարգավիճակից»։

Այսպես կոչված «6 ամսվա սահմանափակումը», որից վախենում են օգտատերերը, ոչ թե պատժիչ գործիք է, այլ զբաղվածության խրախուսման մեխանիզմ։ Նշենք՝ նպաստի դիմում ներկայացնելիս ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամը հաշվառվում է Միասնական սոցիալական ծառայությունում (ՄՍԾ) որպես աշխատանք փնտրող։

Այդ 6 ամսվա ընթացքում քաղաքացուն առաջարկվում են թափուր հաստիքներ։ Վտանգն առաջանում է միայն այն դեպքում, երբ քաղաքացուն արվում են իրեն համապատասխանող աշխատանքի հստակ առաջարկներ, սակայն նա առանց որևէ հարգելի պատճառի համառորեն հրաժարվում է դրանցից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր