copy image url
Ներքին 6 օր առաջ - 19:33 31-08-2026

Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Օգոստոսի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5693 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 193 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 157 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 85 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 22, չամրակապված վարելու՝ 675, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 39, վարելու ընթացքում ծխելու՝ 667, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 282, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1170 և 1446 այլ իրավախախտում։ 25 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 88-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 88-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 30-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 115 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15317 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 234 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 275 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 408 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 3410, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 266, վարելու ընթացքում ծխելու՝ 682, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 696, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 285, արագության գերազանցման՝ 2570 և 5161 այլ իրավախախտում։ 110 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 656-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 468-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 123-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 25 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 38 անձ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր