Ներքին Տեսանյութ 5 օր առաջ - 13:25 31-08-2026

2 մեծ սուտ որ իրար հետ ամուսնացնես, դրանից ճշմարտություն չի ծնվի. Բագրատ Միկոյանը՝ Քոչարյանի գործի մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործընթացին, կասկածի տակ դրեց գործի հիմնավորվածությունն ու մեղադրանքների տրամաբանությունը։

Միկոյանի խոսքով՝ վերջին տարիներին տարբեր քրեական գործերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում ներկայացվող պնդումները հաճախ անհասկանալի են, իսկ որոշ դեպքերում, իր գնահատմամբ, դրանց հիմքում սուտ կամ չհիմնավորված տեղեկություններ են դրվում։

Նա որպես օրինակ հիշատակեց Ռոբերտ Քոչարյանի համերգի հետ կապված մեղադրանքները և դրանց շրջանակում ներկայացված գումարների վերաբերյալ պնդումները՝ նշելով, որ այդ գործի ընթացքում շրջանառվել են տարբեր թվեր և ձևակերպումներ։

Միկոյանը նաև անդրադարձավ այլ քրեական գործերում, իր խոսքով, արված անհավանական պնդումներին՝ նշելով, որ նման մոտեցումներով հնարավոր չէ իրավական գործընթացը հիմնավորել։

«Եթե մի բան սկսում են մարդիկ ստով, դրա վրա ի՞նչ ես կառուցելու։ Գնա՝ վերևը ի՞նչ կառուցես, որ սուտ տաս։ Սա դրա վառ ապացույցն է. 2 մեծ սուտ որ իրար հետ ամուսնացնես, դրանից ճշմարտություն չի ծնվի»,– ասաց նա։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ Միկոյանը նաև հարց բարձրացրեց՝ ինչ հիմքով է որոշվել նրա նկատմամբ կալանքը։

Նա նշեց, որ Քոչարյանի գրասենյակի տեղեկություններով՝ վերջին շրջանում ԱԱԾ աշխատակիցները մշտապես ուղեկցել են երկրորդ նախագահին։ Միկոյանի խոսքով՝ այդ հանգամանքը ևս հարցեր է առաջացնում, քանի որ, եթե իրավապահները նախապես տեղեկացված են եղել նրա տեղաշարժերի մասին, անհասկանալի է, թե ինչու էր անհրաժեշտ նման գործընթաց։

«Էս գործը ի սկզբանե ստի վրա է նստած։ Դրանից հետո՝ իրավական, էս ինչ-որ բաներ, ինչ-որ հարցեր։ Ինչի՞ է նախագահը կալանավորված։ Չկա՞ դրա պատասխանը»,– ասաց Բագրատ Միկոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում