Ներքին Տեսանյութ 5 օր առաջ - 12:56 31-08-2026

Տնային կալանքը հավասարեցված է կալանքին. համերաշխություն եմ հայտնում Բաքվի բանտում գտնվող իմ բախտակիցներին

Արմեն Աշոտյանը, դատարանի բակում պատասխանելով լրագրողների հարցերին, շնորհակալություն հայտնեց այն անձանց, որոնք մշտական ուշադրության կենտրոնում են պահում քաղբանտարկյալների հարցը:

Նա նշեց, որ քաղբանտարկյալների խցերը 12 քմ են, ակդ մարդիկ հոգեպես վատ վիճակում են, նրանք հոգեբանական աջակցության կարիք ունեն՝ շեշտելով, որ Հայաստանում կալանքն ու անբարոյականությունը սովորական են դարձել:

Ըստ Աշոտյանի՝ տնային կալանքը հավասարեցված է կալանքին. նա իր համերաշխությունը հայտնեց Հայաստանի և Բաքվի բանտերում գտնվող իր բախտակիցներին:

Նշենք, որ դատարանը վերացրել է ԶԼՄ-ների հետ շփման արգելքը, սակայն ևս 3 ամսով երկարացրել է Աշոտյանի տնային կալանքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում