Ներքին Տեսանյութ 5 օր առաջ - 11:59 31-08-2026

Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան

Ինչու է Վլադիմիր Պուտինը շնորհավորել Քոչարյանին, կարծում եմ՝ ակնհայտ է՝ հաշվի առնելով երկար տարիների գործընկերային հարաբերությունները և գործընկերային բարձր մակարդակը, ինչու չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ կարծում եմ՝ դա ևս ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ այսօրվա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բավականին բարդ փուլում են հենց այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով:

Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մամուկի ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության դաշինքի ղեկավար Աննա Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Բավականին լուրջ ազդեցություն է չշնորհավորանքի հանգամանքի վրա ունեցել իր լեգիտիմության պակասը, քանի որ ամբողջ քարոզարշավը և ընտրական պրոցեսը ուղղորդվել է ընտրական խախտումներով և վերջում էլ «Բարգավաճ Հայաստանի» ձայները բառացիորեն գողացվել են»,- ասաց նա:

Ըստ Գրիգորյանի՝ Այսօրվա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ոչ միայն վատ ազդեցություն են ունենալու Նիկոլ Փաշինյանի խմբակի վրա, այլև ՀՀ քաղաքացիների, տնտեսվարողների վրա:

Աննա Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ օրվա իշխանությունները մեզ տանում են ոչ թե դեպի տնտեսական դիվերսիֆիկացիա, այլ ուղիղ դեպի թուրքական ենթակայություն և Ռուսաստանի հետ թշնամական հարաբերությունների հաստատում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում