copy image url
Արտաքին 5 օր առաջ - 09:35 31-08-2026

Ռուսաստանը եղել է, կա և կլինի արկտիկական առաջատար պետություն. Լավրով

Ռուսաստանը եղել է, կա և կլինի արկտիկական առաջատար պետություն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք կշարունակենք բարձր լայնությունների համալիր զարգացումը, ինչպես նաև արկտիկական գոտու ենթակառուցվածքների բարելավումը՝ Ռուսաստանի օրենսդրության և երկրի զարգացման նպատակներին համապատասխան», - ասել է նա Arktik.ru-ի հետ զրույցում։

ՌԴ-ն կշարունակի ճանաչել արկտիկական ծովային տարածքները որպես Համաշխարհային օվկիանոսի անբաժանելի մաս: Այնտեղ գործում են 1982 թվականի ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի դրույթները, որոնցով ամրագրված են Արկտիկայի ափամերձ պետությունների համար հատուկ իրավունքներ և պարտականություններ։ Այս իրավունքների և պարտականությունների նկատմամբ պարտավորությունը ամրագրվել է Իլուլիսատի հռչակագրում, որը 2008 թվականին ընդունվել է արկտիկական «հնգյակի»՝ Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Նորվեգիայի և ԱՄՆ-ի կողմից։

«Ներկայում մենք անհրաժեշտություն չենք տեսնում մշակելու նոր միջազգային իրավական գործիքներ՝ բարձր լայնություններում տնտեսական և այլ գործունեությունը կարգավորելու համար»։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հակառակորդները վաղուց պետք է պատմությունից դաս քաղած լինեին և հասկանային, որ պատժամիջոցների և սպառնալիքների լեզվով խոսելն ապագա չունի։

«Ռուսաստանը նախընտրում է կառուցողական երկխոսությունը աշխարհի ցանկացած տարածաշրջանում, բայց անհրաժեշտության դեպքում մեր ազգային շահերը կպաշտպանվեն բոլոր հասանելի միջոցներով», - եզրափակել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում