Ներքին Տեսանյութ 6 օր առաջ - 21:45 29-08-2026

Սաղ տունը ջրի մեջ կորել էր, երեխեքը գետինն են քնել. գյումրեցի

Անահիտ Չալիկյան

Լրագրող


Գյումրիում երեկ տեղացած հորդառատ անձրևը կրկին խնդիրների առաջ է կանգնեցրել քաղաքացիներին։ Ա. Շահինյան փողոցի 1-ին շենքի 24-րդ բնակարանում ապրող Սամվել Առաքելյանի՝ հայտնի դերասան Նիկոյի ընտանիքի բնակարան է լցվել անձրևաջուրը։

Oragir.News-ի հետ զրույցում Առաքելյանը պատմում է, որ ջուրը լցվել է իրենց բնակարան, ինչի հետևանքով ընտանիքը ստիպված է եղել գիշերել ծանր պայմաններում, իսկ երեխաները՝ քնել գետնին։

Խնդրի պատճառը, ըստ բնակչի, շենքի տանիքն է, որը վաղուց վերանորոգման կարիք ունի։ Սակայն, նրա խոսքով, խնդրի լուծմամբ չեն զբաղվում ո՛չ համատիրությունը, ո՛չ էլ Գյումրիի քաղաքապետարանը։

Սամվել Առաքելյանը նշում է, որ ընտանիքն ինքնուրույն չի կարողանում վերանորոգել բազմաբնակարան շենքի տանիքը։ Սա, նրա խոսքով, առաջին դեպքը չէ։

Նախորդ կարկուտի և տեղումների ժամանակ ևս բնակարանը վնասվել է, սակայն կրած վնասների համար ընտանիքը որևէ փոխհատուցում չի ստացել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում